Միջազգային 

ԱՄՆ-ը կոչ է արել Իսրայելին վերադառնալ 1967թ.-ի սահմաններին

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ Սպիտակ տան ադմինիստրացիայի ղեկավար Դենիս Մակդոնոուն հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Պաղեստինի 50-ամյա օկուպացիան ու վերականգնի 1967թ.-ի սահմանները:

 

Նրա խոսքերով Պաղեստինը բոլոր բարոյական ու իրավական հիմքերն ունի անկախություն ձեռք բերելու համար, ուստի Իսրայելի իշխանությունները պետք է վերջապես ընդունեն այդ իրողությունը:

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ջոշ Էռնեստը հայտնել էր, որ Միացյալ նահանգները վերանայում են Իսրայելի նկատմամբ իրենց նախկին քղաքականությունը, քանի որ վերջինս կտրականապես հրաժարվում է Պաղեստինին անկախություն շնորհելու փաստարկները:

 

 

 

 

Նույն շարքից