Միջազգային 

Ֆինլանդիայի նախագահը հրաժարվել է մասնակցել Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակի շքերթին

analitik.am

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն հրաժարվել է մասնակցել Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին:    Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Yle ֆիննական գործակալությունը` վկայակոչելով երկրի ղեկավարի վարչակազմը:

Նիինիստոյի մամլո քարտուղարի խոսքով` նախագահը հրաժարվել է տոնական միջոցառումներին մասնակցելուց` Ուկրաինայում տիրող հակամարտության և այդ հարցի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակի պատճառով: Նա տեղեկացրել է նաև, որ ՌԴ ղեկավարությանը ֆինն նախագահի որոշման մասին տեղյակ են պահել մարտի 24-ին:

Մարտի 25-ին հայտնի է դարձել նաև, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելել հրաժարվել են  Նիդերլանդների վարչապետը և ԱԳ նախարարը: Հաղթանակի 70-ամյա հոբելյանի տոնակատարություններին մասնակցել ավելի վաղ մերժել են Բուլղարիան, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Մայիսի 9-ին Մոսկվա չի ժամանի նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, սակայն մայիսի 10-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին:

Նույն շարքից