Միջազգային 

Ստամբուլում թերթի խմբագրությունում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ

analitik.am

Ստամբուլում Adimlar ամսագրի խմբագրությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել, տեղեկացնում է Sabah օրաթերթի կայքը:


 

Իրավապահ մարմինները ենթադրում են, որ խմբագրությունում ռումբ է պայթեցվել, քանի որ գազի պայթյունի վարկածն ի սկզբանե ժխտվել է:

 


Պայթյունի հետևանքով զոհվել է ամսագրի աշխատակից Ունսալ Զորը:


 

Ոստիկանությունը շրջափակել է Շիշլի թաղամասում գտնվող խմբագրության տարածքը: Տուժածները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 


Ինչպես հաղորդել է «Դողան» գործակալությունը, այս ամսագիրը կապ ունի Թուրքիայում գործող ծայրահեղ իսլամիստական կազմակերպության հետ:

Նույն շարքից