Միջազգային 

Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրները ռազմական գործողություններ են սկսել Եմենում

analitik.am

Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրները ռազմական գործողություններ են սկսել Եմենում: Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերն օդային հարվածներ են հասցնում Եմենի մայրաքաղաք Սանայում շիա ապստամբների դիրքերի ուղղությամբ, հաղորդում է korrespondent.net-ը:


 

Ռազմական գործողությունը սկսվել է Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի տարածած հայտարարությունից անմիջապես հետո, որում նշվում էր, որ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Քաթարը «մտադիր են արձագանքել նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի կոչին և պաշտպանեն Եմենի օրինական իշխանությանը գրոհայիններից»:


 

Հաղորդվում է նաև, որ Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիան Եմենի օդային տարածքը հայտարարել է թռիչքների համար փակ տարածք:

 


Ավելի վաղ հաղորդվել է, որ Սանայի օդանավակայանին և ալ-Դուլաիմի ավիաբազային օդային հարվածներ են հասցվել:

Նույն շարքից