Միջազգային 

Թուրք ծաղրանկարիչներին դատապարտել են Էրդողանին վիրավորելու համար

analitik.am

Թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել Pneguen ամսագրի 2 ծաղրանկարիչներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։



Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Penguen ամսագրի 2014-ի օգոստոսի համարում ծաղրանկարիչներ Բահադըր Բարութերը եւ Օզեր Այդողանը պատկերել էին մի ծաղրանկար, որում  նախագահի նոր նստավայրում Էրդողանին դիմավորող պաշտոնյան Էրդողանին մատերով շրջանակ է ցույց տվել (նույնասեռականների նշան Թուրքիայում)։



Այս ծաղրանկարի համար Էրդողանի փաստաբանները հայց են ներկայացրել ծաղրանկարիչների դեմ։ Դատարանը, նախ, ծաղրանկարիչներին դատապարտել է 11 ամիս 20 օր ազատազրկման, այնուհետ ազատազրկումը փոխարինել 7 հազար լիրա (2800 դոլար) տուգանքով։

Նույն շարքից