Միջազգային 

Բրյուսելը մերժել է Հունաստանի՝ 1.2 մլրդ եվրո տրամադրելու խնդրանքը

analitik.am

Բրյուսելը մերժել է Հունաստանի՝ 1.2 մլրդ եվրո տրամադրելու խնդրանքը։ Եվրոգոտու երկրները չեն գտել իրավական հիմքեր Աթենքին միջոցներ տրամադրելու համար, գրում է Deutsche Welle-ն։

 


Միևնույն ժամանակ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ներկայացուցիչը հայտարարել է, որ աշխատանքային խումբը, այնուամենայնիվ, կքննարկի այդ հարցը և կպատրաստի առաջարկներ եվրոգոտու ֆինանսների նախարարների հերթական հանդիպման համար։

 


Ավելի վաղ Եվրոպական կենտրոնական բանկը դադարեցրել էր հունական բանկերի ֆինանսավորումը։

Նույն շարքից