Միջազգային 

Քաղաքական գործիչները կանեն ամեն ինչ, որ ստիպված չլինեն մարտերում փորձարկել վրացի զինվորների խիզախությունը. Վրաստանի նախագահ

analitik.am

Վրաստանի իշխանությունները կանեն ամեն ինչ, որ պատերազմ չլինի, սակայն զինվորականները պետք է միշտ պատրաստ լինեն, հայտարարել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ Գեորգի Անցուխելիձեի անվան սերժանտների պատրաստության կենտրոնի 12-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, փոխանցում է newsgeorgia.ru-ն։


 

Արարողությանը ներկա են եղել Վրաստանի Զինված ուժերի միացյալ շտաբի, Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև արտասահմանցի հյուրեր։


 

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեր հայրենիքին ծառայելու համար։ Ձեր պրոֆեսիոնալիզմի բարձրացումը երաշխիքն է այն բանի, որ ոչ ոք երբեք ցանկություն չի ունենա և չի համարձակվի ոտնձգություն կատարել մեր հայրենիքի խաղաղության, մեր քաղաքացիների հանդեպ»,- ասել է Մարգվելաշվիլին։


 

Նախագահը նշել է, որ քաղաքական գործիչները կանեն ամեն ինչ, որ ստիպված չլինեն մարտերում փորձարկել վրացի զինվորների խիզախությունը, տաղանդը և հմտությունները, թեև իրենք պետք է շատ զգոն լինեն։

 

Նույն շարքից