Միջազգային 

Թբիլիսիում կառավարության հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացվում

analitik.am

Վրաստանի «Ազատ գոտի» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն ու կողմնակիցները, որոնք աջակցում են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը, բողոքի ակցիա են անցկացնում Holliday Inn հյուրանոցի առաջ, որտեղ սկսվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու մամուլի ասուլիսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Նախորդ շաբաթ «Միասնական ազգային շարժումը» Թբիլիսիում բողոքի ակցիա էր կազմակերպել։ ԶԼՄ–ների տեղեկությամբ` ակցիային մասնակցել է 10–15 հազար մարդ, կազմակերպիչները հայտարարել են, որ այդ թիվը 50 հազարի է հասել։



Ցուցարարները պահանջում են կառավարության և վարչապետի հրաժարականը, ինչպես նաև դեմ են հանդես գալիս «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանաշվիլու գործողություններին, ով, ինչպես նշում է ընդդիմությունը, շարունակում է կառավարել երկիրը հետնաբեմից։ Ակցիայի մասնակիցները ձեռքում պահում են «Կառավարություն, հրաժարական տուր», «Բիձինա հեռացիր» և «Վրաստանն աղքատացել է» գրառումներով պաստառներ։



Կարգուկանոն պահպանելու համար դեպքի վայրում են գտնվում իրավապահ մարմինների աշխատակիցները։

Նույն շարքից