Միջազգային 

Թուրք հյուպատոսը դեմ է արտահայտվել Բուլղարիայում հայերին նվիրված զբոսայգի անվանակոչելուն

analitik.am

Թուրքիան դեմ է հանդես եկել Բուլղարիայի հարավում գտնվող Հասկովո քաղաքի զբոսայգին «Հայեր» կոչելու որոշմանը, տեղեկացնում է թուրքական «Բուգյուն» կայքը։

 


Պլովդիվում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալփեր Աքթաշը Թուրքիայի սահմանից 80 կմ հեռավորությամբ գտնվող Հասկովո քաղաքի քաղաքապետ Գեորգի Իվանովի հետ է զրուցել ու պնդել է անհապաղ հետ կանգնել այդ որոշումից։

 


Բուլղարացի քաղաքապետը, սակայն, կոշտ արձագանք է տվել. «Ճիշտ չեմ համարում այն, որ օտար պետությունը միջամտի մեր ներքին գործերին»։

 


Նա նշել է, որ Հասկովոյում շատ հայեր կան, և անվանափոխություն իրականացնելու համար օտար պետություններից թույլտվություն ստանալու կարիք չունեն։

 


Հասկովոյի քաղաքային խորհուրդը հայերից ստացած առաջարկը մտադիր է քննարկել ուրբաթ։
2011թվականի տվյալներով՝ քաղաքում 338 հայ է բնակվում։

Նույն շարքից