Միջազգային 

Հայոց ցեղասպանության բանաձևի աջակիցների թիվը ԱՄՆ Կոնգրեսում շարունակում է աճել

analitik.am

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի շատ անդամներ են միանում Հայոց ցեղասպանության շուրջ ճշմարտության և արդարության գլոբալ կոչին. բանաձևի նախագծի աջակիցների թիվը շարունակում է աճել:



«Asbarez» պարբերականը, հղում կատարելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին, գրում է, որ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող տարբեր հանձնախմբերի առաջնորդներ են միացել բանաձեւի նախագծի (H. Res. 154) ավելի քան 45 կողմնակիցներին:



«Սա այն Ցեղասպանությունն է, որը ճանաչել են սենատոր Բարաք Օբաման, սենատոր Քերրին, որը ճանաչել եւ որի մասին գիրք է գրել ՄԱԿ-ում դեսպան Փաուերը: Ժամանակն է, որպեսզի ե՛ւ օրենսդիր, և գործադիր իշխանությունները նույնն անեն: Մենք պետք է Թուրքիայի կառավարությանը ցույց տանք, որ չի կարող անտեսել պատմությունը, քանի որ Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ միայն ցեղասպանության վերջին քայլն է, այլ հաջորդ ցեղասպանության առաջին քայլը»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը:



Նույն շարքից