Միջազգային 

Գրոհայիններին աջակցելը խոչընդոտում է Հալեպում զինադադարի հաստատմանը. Սիրիայի ԱԳՆ

analitik.am

Այն պետությունները, որոնք հովանավորում են զինված խմբավորումներին, դեմ են Հալեպ քաղաքում «հակամարտության սառեցման» գաղափարին, հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեքդադը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։



 

«Գրոհայինները համաձայն չեն կապ հաստատել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրայի հետ, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Կատարը չեն ցանկանում, որ նրա պլանը հաջողություն ունենա»,- ասել է նա։



 

Մեքդադը «դե Միստուրայի ցանկացած գաղափարի խափանման» համար ամբողջությամբ պատասխանատու է համարում գրոհայիններին և թվարկված պետություններին։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի փորձագետների պատվիրակությունը, որը ժամանել է Հալեպ, ստիպված է եղել լքել քաղաքը, երբ գրոհայիններն արգելել են բոլորին հանդիպել նրանց հետ։

Նույն շարքից