Միջազգային 

Սաուդիան բանակը «լավագույն վիճակում» չի գտնվում Յեմենում վերգետնյա գործողությունների իրականացման համար. փորձագետներ

Սաուդիան Արաբիայի բանակը պատրաստ չէ Յեմենում վերգետնյա գործողությունների իրականացմանը, իսկ Արաբական թերակղզու հակամարտության մեջ ԱՄՆ–ի ներգրավումը չի կարելի բացառել, կարծում են երկուշաբթի ՌԻԱ Նովոստիի կողմից հարցված փորձագետները։



Ռազմական գործողությունները սկսվել են Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի կողմից հրապարակված հայտարարությունից անմիջապես հետո, որտեղ նշվում է, որ Սաուդիան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, ԱՄԷ–ն և Քաթարը «մտադիր են արձագանքել նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի խնդրանքին և պաշտպանել Յեմենի օրինական իշխանություններին հուսիթ գրոհայիններից»։



Յեմենում վերգետնյա գործողությունների անցկացման հավանականությունը մեծ չէ` հաշվի առնելով Սաուդիան Արաբիայի բանակի վատ պատրաստվածությունը, կարծում է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը։



«Յեմենում վերգետնյա գործողությունները դժվար թե իրականացվեն` հաշվի առնելով Սաուդիան Արաբիայի բանակի ոչ այնքան լավ պատրաստվածությունն ու այն փաստը, որ դրան դիմակայելու են շիիթները, որոնց ճնշող մեծամասնությունը բավականին ագրեսիվ է տրամադրված», – հայտարարել է փորձագետը։



Նա ավելացրել է, որ չի կարելի բացառել Միացյալ Նահանգների մասնակցությունը Յեմենի գործողություններում։ Նրա խոսքերով` ԱՄՆ–ի կողմից տրամադրվող օգնության ծավալն ու բնույթը կախված կլինի իրադարձությունների զարգացումից։ 

Նույն շարքից