Միջազգային 

Վլադիմիր Պուտինը չի նշելու երկրի նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելու 15-ամյակը. Պեսկով

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նշելու երկրի նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելու 15-ամյակը:

 


Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին լրագրողներին հաղորդել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


 

«Այդ առումով ոչինչ չի պլանավորվում»,-ասել է Պեսկովը՝ հստակեցնելով, որ նախագահն այսօր բացառապես աշխատանքային օրակարգ ունի:

 


Ուղիղ 15 տարի առաջ Պուտինն առաջին անգամ հաղթել է նախագահի ընտրություններում:


 

Լրագրողները նաև հետաքրքրվել են Պեսկովից, թե նման դեպքում կա՞ արդյոք նախագահին շնորհավորելու պրակտիկա:


 

«Ես նման ավանդույթի մասին տեղյակ չեմ»,- հայտարարել է նա:

Նույն շարքից