Միջազգային 

ԵՄ-ն մերժել է 1.2 մլրդ եվրո տրամադրելու Հունաստանի խնդրանքը

analitik.am

Բրյուսելը մերժել է Հունաստանի՝ 1.2 մլրդ եվրո տրամադրելու խնդրանքը։ Եվրոգոտու երկրները չեն գտել իրավական հիմքեր Աթենքին միջոցներ տրամադրելու համար, գրում է Deutsche Welle-ն։

 

Միևնույն ժամանակ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ներկայացուցիչը հայտարարել է, որ աշխատանքային խումբը, այնուամենայնիվ, կքննարկի այդ հարցը և կպատրաստի առաջարկներ եվրոգոտու ֆինանսների նախարարների հերթական հանդիպման համար։

 

Ավելի վաղ Եվրոպական կենտրոնական բանկը դադարեցրել էր հունական բանկերի ֆինանսավորումը։

 

Նույն շարքից