Միջազգային 

Իսրայելի նախագահը Նեթանյահուին հանձնարարել է ձևավորել կառավարություն

analitik.am

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին վարչապետ Բենիամին Նեթանյահուին հանձնարարել է 6 շաբաթվա ընթացքում ձևավորել կառավարություն:

 

Ռիվլինն ընդգծել է, որ Նեթանյահուի կարևորագույն առաջադրանքներից մեկն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելն է: Բացի այդ, նա քննադատել է վարչապետին՝ այն խոսքերի համար, որ արաբներին զանգվածային կարգով ավտոբուսներով բերել են ընտրատեղամասեր, որպեսզի քվեարկեն իր դեմ: Նեթանյահուի այդ խոսքերը դատապարտել էր նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նեթանյահուն խոստացել է, որ ձգտելու է պաղեստինցիների հետ խաղաղությանը և ապահովելու է բոլոր իսրայելցիների ժողովրդավարական իրավունքները՝ անկախ նրանց ազգությունից, կրոնական հայացքներից ու սեռից: Նեթանյահուն խոստացել է նաև միջոցներ ձեռնարկել երկրի սոցիալական դրությունը բարելավելու ուղղությամբ: 

 

 

Նույն շարքից