Միջազգային 

ԱՄՆ Սենատն ընդունած բանաձևում Օբամային կոչ է արել արագացնել մահաբեր զենքի մատակարարումն Ուկրաինային

analitik.am

 

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև է ընդունել, որում նախագահ Բարաք Օբամային կոչ է արել արագացնել Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրումը:

Այս մասին նշված է սենատոր Ռոն Ջոնսոնի կայքում. «Սենատոր Ռոն Ջոնսոնի կայքում նախագահին կոչ է արվում արագացնել Ուկրաինային պաշտպանական մահաբեր զենքի հատկացումն ու դատապարտել Մարիուպոլում խաղաղ քաղաքացիների վրա ռուսաստանցի զինյալների հարձակումները:

 

Բացարձակապես անհրաժեշտ է, որ նախագահ Օբաման առաջանահերթ դարձնի ու արագացնի Ուկրաինային պաշտպանական մահաբեր զենք հատկացնելը՝ կապված հունվարին Մարիուպոլի խաղաղ բնակչության շրջանում իրականացված ահաբեկչությունների հետ»:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ ԵՄ-ը, ԱՄՆ-ն ու մյուս երկրները ռուսական ագրեսիայի էսկալացման դեպքում Ուկրաինային անհապաղ կհատկացնեն մահաբեր զենք: Օբաման իր հերթին կարծում է, որ ներկա փուլում Ուկրաինային ամերիկյան մահաբեր զենք հատկացնելը կարող է սրել հակամարտությունը: 

 

 

 

Նույն շարքից