Միջազգային 

Թուրքիան կրկին կարող է քննարկել Ռուսաստանի` ՀՀՊ համակարգի վերաբերյալ առաջարկը. ԶԼՄ

analitik.am

Անկարան չի բացառում, որ կարող է վերանայել «Ռոսոբորոնէքսպորտի» առաջարկը, որը ներկայացվել է հակահրթիռային պաշտպանության համակարգի համար նախատեսված զենիթահրթիռային հեռահար համալիրների գնման մրցույթում։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հինգշաբթի տեղեկացրել է Hurriyet թերթը` հղում անելով բարձրաստիճան թուրք պաշտոնյաներից մեկին։



Թուրքիան 2009թ.–ին ՀՀՊ համակարգի համար կոմպոնենտներ գնելու համար 4 մլրդ դոլարի մրցույթ էր հայտարարել։ 2013թ.–ի սեպտեմբերին հաղթող ճանաչվեց CPMIEC չինական ընկերությունը, որը 3,4 մլրդ դոլար առաջարկեց։ Ի տարբերություն մրցակիցների, Չինաստանը թույլատրեց, որ հրթիռային համալիրների մի մասն արտադրվի Թուրքիայում և իր տեխնոլոգիաները փոխանցեց թուրքական կողմին։ Բացի չինական ընկերությունից, իրենց հայտերն էին ներկայացրել Raytheon & Lockheed Martin ամերիկյան կոնսորցիումը, Eurosam իտալա–ֆրանսական կոնցեռնն ու ռուսական «Ռոսոբորոնէքսպորտը»։ Երբ հայտարարվեց, որ մրցույթում հաղթել է Չինաստանը, Թուրքիայի վրա ճնշում գործադրվեց ՆԱՏՕ–ի դաշնակիցների կողմից, ինչի պատճառով մրցույթի ժամկետը երկարացվեց։



«Կարող ենք վերանայել ռուսական առաջարկը, եթե նրա գինն ու տեխնոլոգիաների փոխանցման մակարդակը բարելավվեն», – ասել է պաշտոնյան։


 

 

Նույն շարքից