Միջազգային 

Բրիտանական դատարանը թույլ է տվել արքայազն Չարլզի նամակների սկանդալային հրապարակումը

analitik.am

Բրիտանիայի Գերագույն դատարանը հինգշաբթի թույլ է տվել երկրի կառավարությանն ուղղված Էլիզաբեթ II-ի ավագ որդի գահաժառանգ արքայազն Չարլզի նամակների սկանդալային հրապարակումը, հաղորդում է ТАСС-ը:

 


Չի բացառվում, որ դա կարող է վտանգի տակ դնել նրա ապագան՝ կասկածի ենթարկելով նրա քաղաքական չեզոքությունը:

 


Խոսքը 2004-2005 թվականների նամակագրության մասին է, որի գոյությունն աղմուկ էր առաջացրել մամուլում: Բրիտանիայի միապետը միայն ավանդույթի համաձայն է ղեկավարում երկիրը, թագավորական ընտանիքի անդամները զրկված են քաղաքականությանը միջամտության իրավունքից: The Guardian թերթը, փորձելով պարզել, թե ինչ է գրել արքայազնը նախարարներին, 2005 թվականին խնդրել է բացահայտել 27 նամակների բովանդակությունը՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն: Այդ ժամանակից ի վեր ընթացել է նամակագրության հրապարակման հնարավորության հարցի վերաբերյալ իրավական դատավարություն:

 


Այժմ Գերագույն դատարանը վճիռ է կայացրել, որը պաշտպանում է The Guardian-ի պահանջը: Դեռ հայտնի չէ, թե երբ կհրապարակվեն նամակները:

Նույն շարքից