Միջազգային 

Գերմանիայի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագիրը

analitik.am

Գերմանիայի խորհրդարանը այսօր ընդունել է օրենքի նախագիծ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ասոցացման մասին, «կողմ» է քվեարկել պատգամավորների մեծ մասը: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի խորհրդարանի կայքում:



Պատգամավորները նաև ձայների մեծամասնությամբ ընդունել են համապատասխան օրենքները ԵՄ-ի հետ Մոլդովայի և Վրաստանի Ասոցացման մասին:



Այժմ պաշտոնական գործընթացի համաձայն՝ օրենքների նախագծերը պետք է հաստատի բունդեսրատը՝ դաշնային հողերի ներկայացուցչությունը: Երբ այն ստորագրի երկրի նախագահ Յոահիմ Գաուկը, օրենքները վավերացված կհամարվեն Գերմանիայի կողմից:



«Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ «ԵՄ-ի ոչ մի գործարք այդպիսի ուշադրություն չի գրավել, ինչպես ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագիրը», և նշեց, որ այդ համաձայնագիրը «կապված է ուկրաինացիների մեծ հույսերի հետ» առ այն, որ իրենք «ավելի լավ ապագայի հույս կստանան»,- ասվում է հաղորդագրության մեջ:



ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն Ուկրաինան ստորագրել է անցած տարվա հունիսի 27-ին Բրյուսելում: Ասոցացումը նախատեսում է Ուկրաինայի և ԵՄ-ի տնտեսական հարաբերությունների խորացում, ներդաշնակեցում իրավունքի ոլորտում և ազատ առևտրի գոտու ստեղծում: Փաստաթուղթն ամբողջովին ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների վավերացումից հետո:

Նույն շարքից