Միջազգային 

Իսրայելն Իրանի հետքն է տեսնում Եմենում ռազմական գործողության մեջ

analitik.am

Իսրայելի իշխանություններն Իրանի ազդեցությունն են տեսնում Եմենում տեղի ունեցող իրադարձությունների վրա, հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Դորիտ Գոլենդերը:



 

Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի այլ երկրներ գիշերը Եմենում ռազմական գործողություն են սկսել ընդդեմ ապստամբների, որոնք վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 



«Իսրայելը հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, և կարող եմ նշել, որ արդեն այսօր առավոտյան իսրայելյան լրատվամիջոցների գլխավոր լուրը Եմենի ռմբակոծումն է եղել: Մենք, անխոս, տեսնում ենք Իրանի հետքը տեղի ունեցող իրադարձությունների մեջ»,-ասել է դեսպանը:

 



Գործողությունը սկսվել է Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի հայտարարությունից անմիջապես հետո: Դրանում նշվում էր, որ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Կատարը մտադիր են պաշտպանել Եմենի օրինական իշխանությանը:

Նույն շարքից