Միջազգային 

ՄԱԿ-ի 43 երկիր Ռուսաստանին կոչ է արել ճնշում գործադրել Դոնբասի անջատողականների նկատմամբ

analitik.am

ՄԱԿ-ի 43 երկիր Ռուսաստանին կոչ է արել ճնշում գործադրել Դոնբասի անջատողականների վրա` Մինսկի պայմանագրերը կատարելու համար: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ՄԱԿ-ի անդամ երկրների՝ Ուկրաինային աջակցող համատեղ հայտարարության մեջ, որը համաձայնեցվել է մարտի 25-ին՝   Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նիստում:

«Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը, որն ստորագրել է միջոցառումների փաթեթը և միացել է Հռչակագրին, գործադրել իր ողջ ազդեցությունը` ճնշելու անօրինական զինված խմբավորումներին, որ վերջիններս  լիարժեք իրագործեն  Մինսկի համաձայնագիրը և անհապաղ դադարեցնեն խախտել հրադադարը, որը փաստավավերագրված է ԵԱՀԿ Հատուկ առաքելության մոնիթորինգով», - ասվում է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի խորհրդում դատապարտել են նաև բռնությունը և չարաշահումը, որ Դոնբասում գործադրում են ռուսամետ խմբավորումները, և խոր ափսոսանք են հայտնել գործողությունների արդյունքում մարդկային կորուստների և մարդու իրավունքների խախտման համար:

Նույն շարքից