Միջազգային 

Եմենից հեռացած նախագահը ժամանել է Սաուդյան Արաբիա

analitik.am

Եմենից նախօրեին հեռացած նախագահ Հադին ժամանել է Սաուդյան Արաբիա:

 

France 24-ի փոխանցմամբ` նա այժմ երկրի մայրաքաղաք Էլ - Ռիյադում է:

 

Եմենի նախագահի փախուստի մասին լուրեր էին հայտնվել նախօրեին. ըստ դրանց` նա Ադենից նավակով հեռացել էր: Հայտնի է, որ հարևան Օմանում հրաժարվել էին ընդունել Հադիին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մեկ տասնյակ երկիր ռազմական գործողություններ է սկսել Եմենում` հութի զինյալների դեմ, որոնք երկրում քաոսային վիճակի և նախագահի հեռանալու պատճառ էին դարձել:

Նույն շարքից