Միջազգային 

Դադաևի արտաքինը չի համապատասխանում ականատեսի նկարագրությանը. Kommersant

analitik.am

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության իրականացման մեջ կասկածվող Զաուր Դադաևի արտաքինը չի համապատասխանում ականատեսի նկարագրությանը՝ գրում է Kommersant-ը։



Ինչպես հայտնի է դարձել պարբերականին՝ Նեմցովի սպանության ականատեսն է դարձել 27-ամյա մենեջեր Եվգենին։ Նրա խոսքով՝ հանցանքի վայրից փախած ենթադրյալ մարդասպանն արտաքնապես էականորեն տարբերվում է Դադաևից։ Նրա խոսքով՝ «նա եղել է միջահասակ, նիհար մարմնով, մուգ մազերով՝ հնարավոր է գանգուր, մոտ 4 սմ երկարությամբ»,- ասել է նա։



Համաձայն Եվգենիի ցուցմունքների՝ մարդասպանը հանցանքի վայրից հեռացել է մեքենայով, որը նման է եղել «Պրիորային», սակայն քննության վարկածով՝ Դադաևը լքել է վայրը VAZ-ով։



Բացի այդ, ականատեսը դեպքի վայրում տեսել է ևս երկու մարդու՝ կանանց, ովքեր իրեն տարօրինակ են թվացել։ Նրանք մի քանի բառ են փոխանակել Նեմցովի ընկերուհու հետ և արագ հեռացել։ Նա այդ պահին եղել է ականջակալներով և կրակոցները չի լսել։

Նույն շարքից