Միջազգային 

Նույնիսկ հաջողակ կառավարություններն են ձանձրացնում. Սաակաշվիլի

analitik.am

Նույնիսկ հաջողակ կառավարություններն են ձանձրացնում, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ այդպես բացատրելով, թե ինչու են ինքը և իր թիմը կորցրել իշխանությունը երկրում, գրում է newsgeorgia.ru-ն։

 


«Ուկրաինայում բոլորը գիտեն, որ բարեփոխումները Վրաստանում հաջող էին։ Սակայն հետո հարց է առաջանում՝ ինչո՞ւ վրացիները չցանկացան շարունակել դրանք, եթե այդքան հաջող էին։ Բնականաբար, դրան պատասխան կա, սակայն այն շատ պարզ է՝ յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր կառավարություն, նույնիսկ հաջողակը, ձանձրացնում է»,- ասել է Սաակաշվիլին։

 


Ընդ որում՝ նա հավելել է, որ իր և իր թիմի վրա 10 անգամ ավելի մեծ պատասխանատվություն է դրված, քան կառավարության այլ անդամների։

Նույն շարքից