Միջազգային 

Հռոմի պապը գարնանը կհանդիպի Վրաստանի նախագահի, իսկ աշնանը՝ ԱՄՆ նախագահի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Բարաք Օբամայի հետ։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 23-ին, հաղորդում է ամերիկյան վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է newsru.com-ը։



 

«Այցի ընթացքում ԱՄՆ նախագահը և պոնտիֆիկոսը կշարունակեն երկխոսությունը, որը սկսվել են նրանց միջև, երբ նախագահը 2014թ. մարտին այցելել էր Վատիկան»,- նշել է մամուլի ծառայությունը։



 

Իսկ այս տարվա ապրիլին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կլինի Վատիկանում, որտեղ կհանդիպի պոնտիֆիկոսի հետ։

Նույն շարքից