Միջազգային 

Ամերիկյան կործանիչը 60.000 թռուցիկ է տարածել «Իսլամական պետության» տարածքում

analitik.am

Ամերիկյան ավիացիան «Իսլամական պետություն» խմբավորման կողմից վերահսկվող տարածքում մոտ 60 հազար թերթիկ է նետել՝ ընդդեմ ծայրահեղական խմբավորման։

 



Ինչպես տեղեկացնում է  gazeta.ru-ն, բեռը տեղ է հասցրել F-15E կործանիչը։

 



Նման թռուցիկներ հիմնականում տարածվել են Ռաքքա քաղաքում, որն «Իսլամական պետություն» խմբավորման ոչ պաշտոնական մայրաքաղաքն է համարվում։

 



«Եթե ձեզ ԻՊ-ը հավաքագրի, դուք կհայտնվեք մսաղացում, ինչը ձեր առողջության վրա լավ ազդեցություն չի ունենա»,- գրված է եղել թռուցիկում։

 



Կարգախոսն ուղեկցվել է նաև նկարով, որում ԻՊ-ը կամավորներին անցկացնում է հսկա մսաղացով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանի ու Աֆղանստանի մի շարք քաղաքներում «Իսլամական պետության» թռուցիկներն են բաժանվել։

 

«Իսլամական պետությունն» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում։

Նույն շարքից