Միջազգային 

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը 4-րդ անգամ է ամուսնալուծվում

analitik.am

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը մոտ 18 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է իր կնոջից՝ Դորիս Շրյոդեր-Քեփֆից: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին:



Նրանց տեղեկությամբ՝ 70-ամյա քաղաքական գործիչը և նրա 51-ամյա կինը վերջերս գնալով ավելի քիչ են միասին երևացել հանրության առաջ, և նախկին կանցլերը ծրագրում է շուտով առանձին բնակարան տեղափոխվել: Ամուսնալուծության պատճառը չի նշվում:



Շրյոդերն այդ տեղեկությունը դեռ չի մեկնաբանել:



Գերհարդ Շրյոդերը Գերմանիայի կանցլերն է եղել 1998-2005թթ.: Նա ամուսնացած է եղել 4 անգամ: Դորիս Քեփֆի՝ գերմանացի լրագրողի և գրողի հետ Շրյոդերն ամուսնացել է 1997թ.: Վերջին կնոջ հետ նա Սանկտ Պետերբուրգից որդեգրված 2 երեխա ունի:

Նույն շարքից