Միջազգային 

ԵՄ-ն անտեսում է Ուկրաինայի ֆինանսական վիճակը. Ջորջ Սորոս

analitik.am

Ամերիկացի միլիարդատեր-բարերար Ջորջ Սորոսը կարծում է, որ ԵՄ-ն անտեսում է Ուկրաինայի ֆինանսական վիճակը: Նա Բրյուսելին կոչ է անում Կիևին լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել: Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում:



84-ամյա Սորոսը հայտարարել է, որ Եվրոպան չափազանց զբաղված է Հունաստանի ֆինանսական խնդիրների լուծմամբ:



Ավելի լավ կլիներ ուկրաինացիներին խրախուսել, որոնք ձգվում են դեպի Եվրոպա և կդիմակայեն Ռուսաստանից սպառնալիքին՝ կարծում է Սորոսը:



Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչներն այցելում են եվրոպական երկրներ և ԱՄՆ՝ պետական պարտքի վերակազմավորման հասնելու նպատակով:



Երկու շաբաթ առաջ ԱՄՀ կառավարիչների խորհուրդը որոշում ընդունեց Կիևին ավելի քան 17 մլրդ դոլար հատկացնելու մասին՝ օգնության քառամյա ծրագրի շրջանակներում:

Նույն շարքից