Միջազգային 

Պայթյունն ու հրդեհը ոչնչացրել են Նյու Յորքի բնակհամալիրի երեք շենք

analitik.am

Պայթյունը և դրան հետևած հրդեհը ոչնչացրել է Նյու Յորքի կենտրոնում բնակելի համալիրի չորս շենքերից երեքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NBC հեռուստաալիքին։



Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունի հետևանքով երկու բնակելի շենք է փլուզվել։



Քաղաքապետ Բիլ դը Բլազիոն ավելի վաղ հայտարարել էր, որ պայթյունի պատճառը շենքի առաջին հարկում գազատար խողովակը վնասած բանվորների անզգուշությունը։



Վերջին տվյալներով, վնասվածքներ է ստացել 19 մարդ, նրանցից չորսը հոսպիտալացվել են կրիտիկական վիճակում։



Շարունակվող հրդեհի դեմ պայքարում է մոտ 250 մարդ, նշում է հեռուստաալիքը։ 

Նույն շարքից