Միջազգային 

Լի Քուան Յուին 200 000 սինգապուրցի է հրաժեշտ տվել

analitik.am

Սինգապուրի ավելի քան 230 000 բնակիչ հարգանքի վերջին տուրքն են մատուցել երկրի առաջին վարչապետին՝ երկուշաբթի մահացած Լի Քուան Յուին, որի դագաղը անցած չորեքշաբթի դրվել է խորհրդարանի շենքում: Սինգապուրական Straits Times պարբերականի հաղորդմամբ՝ սինգապուրցիները ստիպված են լինում մինչև 8 ժամ հերթ կանգնել, որպեսզի մոտենան հանգուցյալ քաղաքական գործչի դագաղին:



«Մենք վախենում ենք, որ չենք կարողանա կատարել բոլոր սինգապուրցիների ցանկությունը: Բայց մենք հնարավոր ամեն ինչ կանենք»,- հայտարարել է Սինգապուրի ազգային զարգացման նախարար Քո Բուն Վանը:



Լի Քուան Յուն մահացել է կյանքի 92-րդ տարում երկուշաբթի գիշերը: Երկրում 7-օրյա սուգ է հայտարարվել: Սինգապուրի կառավարությունը 1959-1990 թթ. ղեկավարած Լի Քուան Յուն Սինգապուրին օգնել է հաղթահարել Ինդոնեզիայի և Մալայզիայի հետ առճակատման շրջանը, ճնշել է հուզումները երկրի ներսում և դաշնակցային հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի հետ:



Նրա օրոք պետությունը հասել է տնտեսական բարգավաճման՝ դառնալով աշխարհի խոշորագույն կոնտեյներային նավահանգիստը և հորատման հարթակների արտադրության առաջատար:

Նույն շարքից