Միջազգային 

Ռուսաստանի շրջափակումը ոչ այլ ինչ է, քան այն ներսից թուլացնելու փորձ․ Ասադ

analitik.am

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցներն անվանել է Ռուսաստանը ներսից թուլացնելու փորձ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 



«Ռուսաստանի շրջափակումը ոչ այլ ինչ է, քան այն ներսից թուլացնելու փորձ»,- ասել է Ասադը։
Նա նշել է, որ Սիրիայի հանդեպ նույնպես մի քանի տասնամյակ շրջափակում է հաստատվել, որն ուժեղանում է։

 



«Ինչպես դա տեղի ունեցավ Կուբայի դեպքում։ Եվ այնտեղ, ինչպես և այստեղ, նրանք անհաջողություն են ունեցել»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ ինքնիշխան պետությունների գործերին խառնվելու Արևմուտքի փորձերը չեն դադարի։



 

«Ինձ թվում է՝ արևմտյան երկրները չեն դադարի այդ փորձերը, քանի որ դա է պատմության տրամաբանությունը։ Միշտ էլ կան պետություններ, որոնք ցանկանում են իրենց կամքը թելադրել այլ պետությունների ռազմական, տնտեսական կամ այլ միջոցներով»,- ասել է Ասադը։

Նույն շարքից