Միջազգային 

Քննիչները կարևոր բացահայտում են արել A320-ի օդաչուի տան խուզարկությունից հետո

analitik.am

Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավը մտադրված կործանելու համար կասկածվող գերմանացի օդաչու Անդրեաս Լուբիցի՝ Դյուսելդորֆում գտնվող տան խուզարկությունից հետո քննիչները «կարևոր բացահայտում» են արել, գրում է lenta.ru-ն՝ բրիտանական Mirror թերթին հղումով։

 


Ոստիկանները հայտարարել են, որ հնարավոր է՝ իրենք գտել են «բանալին», որը կարող է օգնել հասկանալ ողբերգության պատճառը: Քննիչները չեն ներկայացրել մանրամասները՝ լրագրողներին վստահեցնելով, որ խոսքը մահվանից առաջ թողնված գրության մասին չէ:

 


Միևնույն ժամանակ, ինչպես Frankfurter Allgemeine թերթին հայտնել է Լուբիցի համակուրսեցու մայրը, երիտասարդը մի քանի տարի առաջ լուրջ դեպրեսիա է ունեցել: Դրա պատճառով նա ստիպված է եղել ընդհատել իր ուսումը: Կնոջ կարծիքով՝ A320 ինքնաթիռում օդաչուի գործողություններն ինքնաբուխ են եղել: «Դա չէր կարող պլանավորված լինել»,- կարծում է նա:


 

Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը կործանվել է ֆրանսիական Ալպերում: Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռում եղել է 150 մարդ։

 

 

 

Նույն շարքից