Միջազգային 

Թուրքիայի նախագահը մեղադրել է Իրանին տարածաշրջանում գերակշռելու ձգտման մեջ

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի անհանդուրժողական է անվանել Իրանի` տարածաշրջանում գերակշռելու ձգտումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



«Իրանը ձգտում է տարածաշրջանում տիրապետելուն։ Դա արդեն սկսել է նյարդայնացնել ԱՄՆ–ին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին։ Դա իսկապես անհանդուրժող է, և Իրանը պետք է դա տեսներ»,– հայտարարել է Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում` մեկնաբանելով Յեմենում ռազմական օպերացիայի սկիզբը։



Թուրքիայի նախագահը նշել է, որ Յեմենի հակամարտությունն «աղանդավորական» է դարձել, և կոչ է արել Իրանին դադարեցնել շիիթ ապստամբ–հուսիթների աջակցությունը։



«Իրանը պետք է փոխի իր տեսակետը։ Այն պետք է դուրս բերի իր բոլոր ուժերը, որոնք ունի Յեմենում, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում, և հարգի նրանց տարածքային ամբողջականությունը»,– ասել է Էրդողանը։



Ավելի վաղ, հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահը հայտարարել է Յեմենում օպերացիայի լոգիստիկ աջակցության հնարավորության մասին «իրավիճակի զարգացմանը զուգընթաց»։ Միաժամանակ, նրա մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Էրդողանի այցն Իրան կանցնի ավելի վաղ նշանակած ժամկետներում` ապրիլի սկզբին, չնայած Յեմենում կատարված իրադարձություններին։ 

Նույն շարքից