Միջազգային 

ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալներին արգելել են ղեկին նստել ալկոհոլ ընդունելուց 10 ժամ հետո. The Washington Post

analitik.am

ԱՄՆ գաղտնի ծառայությունն իր աշխատակիցներին արգելել է ծառայողական ավտոմեքենաների ղեկին նստել ալկոհոլի գործածությունից հետո 10 ժամվա ընթացքում: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված զեկուցագիրը:



Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու գործակալների կասկածում են Սպիտակ տան մոտ խմած վիճակում ավտոմեքենա վարելու համար: Դեպքը հետաքննում է ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը: Կասկածվող երկու գործակալներն էլ հեռացվել են աշխատանքից:



Նոր, ավելի խիստ կանոնների մասին հատուկ ծառայության աշխատակիցներին հայտնել են երկուշաբթի օրը շարունակվող հետաքննության ֆոնին, նշում է պարբերականը: Նախկին կանոններով գործակալներին արգելվել է տրանսպորտային միջոց վարել հարբած վիճակում, կամ եթե ենթադրվում էր, որ նրանք այդպիսի վիճակում են, նշում է թերթը:



Զեկուցագրում նշվում է, որ կարգը խախտողներին սպառնում է ընդհուպ մինչև հեռացում:


Նույն շարքից