Միջազգային 

ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը չի սահմանվի Ռիգայի գագաթաժողովից անմիջապես հետո. Վրաստանի ԱԳ նախարար

analitik.am

Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը չի սահմանվի Ռիգայի գագաթաժողովից անմիջապես հետո: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին երկրի կառավարության նիստից հետո, գրում է Грузия Online-ը:


 

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատում է՝ հաշվի առնելով բոլոր գործընթացները և մեթոդոլոգիան, որ գոյություն ունի Եվրամիության այն երկրների դեպքում, որոնք ներառված են վիզաների ազատականացման գործընթացում:


 

Նախարարը պարզաբանել է, որ գնահատման առաքելությունն ավարտվել է, և այս փուլում վրացական կողմը սպասում է մասնագետների զեկույցին, որը հետագայում տեղ կգտնի Եվրահանձնաժողովի վերջնական զեկույցում: Փաստաթուղթը քննարկման կդրվի անդամ երկրների կողմից Ռիգայի գագաթաժողովի ժամանակ:

 


«Ինչ վերաբերում է պրակտիկ քայլերին, նրան, թե երբ կկարողանան կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիներն ազատ տեղաշարժվել Եվրամիությունում՝ Շենգեն գոտու երկրներով, ապա ցանկանում եմ պարզաբանում տալ. դա տեղի չի ունենա Ռիգայի գագաթաժողովից անմիջապես հետո: Դրա համար անհրաժեշտ է հավելյալ քաղաքական աջակցություն, ինչպես նաև գործընթացների անցում: Այդ փուլից հետո համապատասխան ժամանակում որոշումը կկայացնի Եվրամիության անդամ երկրների խորհուրդը»,- հայտարարել է Թամար Բերուչաշվիլին:

Նույն շարքից