Միջազգային 

Ամստերդամի օդանավակայանը չեղյալ է հայտարարում չվերթները էներգիայի հետ կապված մեծ վթարի պատճառով

analitik.am

Ամստերդամի Սհիփհոլ օդանավակայանը չեղյալ է հայտարարում չվերթները հոսանքի մեծ մասշտաբային անջատումների պատճառով։ Այդ մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով օդանավակայանի ներկայացուցչին։



Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավակայանն աշխատում է էներգիայի պահուստային աղբյուրներով։



Էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումներ են կատարվել ուրբաթ Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում և հարակից շրջաններում։ Էներգետիկ TenneT օպերատոր–ընկերության տվյալներով` վթարի պատճառն էներգահամակարգի գերբեռնվածությունն է։ Առանց հոսանքի է մնացել Հյուսիսային Հոլանդիայի արվարձանի զգալի մասը, այդ թվում` Հիլվերսյում քաղաքը, որտեղ գտնվում է հեռուստատեսային կայանը։ 

Նույն շարքից