Միջազգային 

Լիտվայում 7 տարվա մեջ առաջին զորակոչը կսկսվի մայիսին

analitik.am

Լիտվայում մայիսի 11-ից կսկսվի 2008 թվականից ի վեր պարտադիր զինվորական ծառայության առաջին զորակոչը, հաղորդում է ria.ru-ն: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը:


 

Լիտվայում պարտադիր զորակոչը ժամանակավորապես վերադարձվել է հինգ տարի ժամկետով` Պաշտպանության հարցերով պետական խորհրդի առաջարկով և սեյմի ու նախագահի հավանությամբ:

 


Օրենքի նախագծի բացատրական գրության մեջ ասված է, որ դրա անհրաժեշտությունը թելադրված է աշխարհագրական իրավիճակով, ազգային անվտանգության սպառնալիքներով, ինչպես նաև Լիտվայի պաշտպանական ուժերն ամրապնդելու անհրաժեշտությամբ:

 


Այս տարի նախատեսվում է զորակոչել 3 հազար երիտասարդ:

Նույն շարքից