Տնտեսություն 

Հունվարի 1-ից կենսաթոշակը կբարձրանա 14 տոկոսով

analitik.am

Հայաստանում 2015թվականի հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակը կբարձրանա 14 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա տեղեկացմամբ՝ կենսաթոշակը ներկայիս միջինը 36 հազար դրամից կդառնա 41 հազար:



Հունվարի 1-ից բազային կենսաթոշակի չափը 14-ից կդառնա 16 հազար դրամ, իսկ աշխատանքային ստաժի համար վճարումները՝ 700-ից 800 դրամ՝ առաջին տասը տարվա և 450-ից 500 դրամ՝ հետագա տարիների համար: Ի դեպ, Արտեմ Ասատրյանի խոսքով, շարունակվելու է նաև զինվորական թոշակների բարձրացման քաղաքականությունը և հունվարի մեկից դրանք ևս կբարձրանան:

Նույն շարքից