Միջազգային 

Մինսկը պատրաստ է աջակել ԵՏՄ-ի և ԵՄ-ի մերձեցմանը

analitik.am

Բելառուսիան պատրաստ է աջակել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպայի Միության մերձեցմանը,-Մինսկում հայտարարել է Բելառուսիայի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Միխնևիչը,-տեղեկացնում է  ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



«Մենք գիատկցաբար և ամբողջ պատասխանատվությամբ քննարկում ենք վերջերս ստեղծված ԵՏՄ-ի և ԵՄ-ի սերտացման հեռանկարները և պատրաստ ենք մաքսիմալ ներդրումներ կատարել այդ գործընթացի մեջ»,-հայտարարելէ Միխնևիչը:



Նրա խոսքով, ընդհանուր նպատակն է խուսափել այդ ինտեգրումների բախումից և նոր բաժանարար գծերի հայտնվելուց, դրան հակադրելով կառուցողական համագործակցության պոտենցիալը:



«Բելառուսը միշտ ձգտել է կառուցել փոխշահավետ համագործակցություն և Արևմուտքի և Արևելքի հետ, և ոչ թե ընտրություն կատարել նրանց մեջ»,-նշել է Միխնևիչը:

Նույն շարքից