Միջազգային 

Պուտինն աջակցում է աշխատանքային միգրանտների համար սոցցանց ստեղծելու գաղափարը

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և ինտերնետ-նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ աջակցել է աշխատանքային միգրանտների համար սոցիալական ցանց ստեղծելու գաղափարը, տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը:



«ՈՒկրաինայից եկած 2.5 մլն ներգաղթյալներից 1.3 մլն-ը զինակոչային տարիքի տղամարդիկ են»,-ասել է նա:



Նախագահը նշել է, թե հասկանալի է՝ ինչ պատճառներով են նրանք այստեղ, սակայն նրանք աշխատելու անհրաժեշտություն ունեն և պետք է վաստակեն օրինական ճանապարհով:

 

 

«Ես հասկանում եմ այդ տերմինը, բայց ավելի լավ է բարձրաձայն չհիշատակել այն՝ «բենզին մեր տնտեսության համար»: Սակայն  նրանք մեզ օտար մարդիկ չեն, նրանք ԽՍՀՄ նախկին հանրապետություններից են»,- ասել է ռուս առաջնորդը:



Այդ մասին նա հայտարարել է նախագծի ղեկավարի խոսքից հետո, որը Պուտինին ներկայացրել է աշխատանքային միգրանտների համար ծառայությունը, որն իր մեջ ներառում է սոցցանցի ֆունկցիա, աշխատատեղերի ցանկ, ապահովագրության ծառայություններ:

Նույն շարքից