Միջազգային 

Յացենյուկն ու Մերկելը կքննարկեն Ուկրաինայում բարեփոխումների իրականացման խնդիրները

analitik.am

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ապրիլի 1-ին կմեկնի Բեռլին: Այս մասին Բեռլինում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Նրա խոսքերով` պլանավորված է, որ Յացենյուկը Բեռլինում հանդիպումներ է ունենալու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի ու արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:

Զայբերտն ընդգծել է, որ այդ հանդիպումներում քննարկվելու են Ուկրաինայում տիրող ֆինանսական դրությունն ու Ուկրաինայում բարեփոխումներ անցկացնելու հարցը: 

Նույն շարքից