Միջազգային 

Ուկրաինան ու Թուրքիան պայմանավորվել են բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրի շուրջ

analitik.am

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան ու Թուրքիան պայմանավորվել են բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրի շուրջ, որը կնպաստի ուկրաինական համապատասխան ձեռնարկությունների զբաղվածությանը: Այս մասին Դնեպրոպետրովսկում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն. «Թուրքական պատվիրակությունը նոր մեկնեց:

Մենք պայմանավորվել ենք բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրի շուրջ: Ներկայումս չենք կարող բարձրաձայնել ամեն ինչի մասին»: Պորոշենկոն հավելել է, որ քաղաքական պլանում ձգտելու է անել հնարավոր ամեն բան, որպեսզի ուկրաինական ձեռնարկություններին ապահովի աշխատանքով: Մարտի 20-ին Ուկրաինա է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այցի ընթացքում ընդգծվել էր, որ Ուկրաինան ու Թուրքիան պլանավորում են ակտիվացնել համատեղ աշխատանքը պետական-մասնավոր գործընկերության նախագծերի զարգացման ուղղությամբ: 

Նույն շարքից