Միջազգային 

Բաշար Ասադ. Սիրիան պատրաստ է Միացյալ նահանգների հետ երկխոսության

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սիրիայի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ի հետ սկսել երկխոսություն սիրական ճգնաժամի խաղաղ կարգավորման շրջանակներում:

 

Այդ մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, նշելով, որ երկիրը պատրաստ է բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետը, սկսել երկխոսություն:

Նա ընդգծել է, որ երկխոսությունն ու բանակցությունները հնարավոր են միայն Սիրիայի ինքնիշխանության իրավունքի հարգման ու ճանաչման պայմաններում:

 

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Եգիպտոսի նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտնել էր, որ ամերիկյան կողմը նպատակ ունի վերսկսել բանակցությունները Ասադի վարչախմբի հետ:

Սակայն Սպիտակ տան խորհրդական Ջոշ Էռնեստը հերքեց պետքարտուղարին՝ հայտնելով, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում Սիրիայի հետ բանակցել:

 

Միաժամանակ Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշմամբ հակամարտության կարգավորման համար անհապաղ բանակցություններ պետք է սկսել սիրիական իշխանությունների հետ:

 

 

 

 

Նույն շարքից