Միջազգային 

Կիեւը Լուգանսկի ուղղությամբ կենտրոնացրել է 200 հրետանային համակարգեր

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինական ուժայինները, խախտելով Մինսկըան համաձայնությունները, Լուգանսկի մայրաքաղաքի ուղղությամբ կենտրոնացրել են 200 ինքնագնաց հրետանային համակարգեր:

 

Այդ մասի հայտնել են Ինքնահռչակ Լուգանսկի հանրապետության հրամանատարական շտաբից, նշելով, որ դեպի Լուգանսկոյե բնակավայր է տեղաշարժվել շուրջ 200 տարբեր տրամաչափերի հրետանային համակարգեր:

 

Այսպիսով, հրադադարի պահպանման ու շփման գծից զինատեխնիկայի դուրսբերման փոխարեն ուկրաինական ուժայինները նոր վերախմբավորումներ են կատարում ու հակամարտության գոտում նոր ուժեր են կենտրոնացնում:

 

Փետրվարի 15-ից Դոնբասում գործող հրադադարի պայմաններում կողմերը պարտավորվել էին շփման գծից հեռացնել ծանր զինատեխնիկան ու հրետանին:

Աշխարհազորայինները կատարել են մինսկյան համաձայնագրերից բխող դրույթները, այնինչ, ուկրաինական կողմը հրադադարը օգտագործում է ժամանակ շահելու ու ուժերի վերախմբավորման համար:

 

Նույն շարքից