Միջազգային 

Ռուսաստանը կմիանա Արժույթի միջազգային հիմնադրամի չինական տարբերակին

analitik.am

Ռուսաստանը որոշել է միանալ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB), որի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Չինաստանին, հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:



 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է, որ երկիրը մասնակցություն կունենա Ենթակառուցվածքային ներդրումների բանկի կապիտալին, Չինաստանում անցկացվող Ասիական տնտեսական ֆորումի ժամանակ ասել է Իգոր Շուվալովը, փոխանցում է lenta.ru-ն:



 

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը հիմնադրվել է 2014-ին, որի նպատակն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը:



 

Բանկի համահիմնադիրների ցուցակը կհրապարակվի մարտի 31-ին: 

Նույն շարքից