Միջազգային 

Գերմանիայում ապրիլի 17-ին սգո արարողություններ կանցկացվեն А320-ի աղետի հետ կապված

analitik.am

Գերմանիայում ապրիլի 17-ին սգո արարողություններ կանցկացվեն ի հիշատակ Germanwings ավիաընկերության ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվածների: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային շրջանի կառավարության ներկայացուցիչ Թոմաս Բրոյշթեդթը:



Այդ օրը Քյոլնի մայր տաճարում տեղի կունենան պատարագ և սգո արարողություն ի հիշատակ աղետի զոհերի: Սպասվում է, որ արարողություններին կմասնակցեն Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, կանցլեր Անգելա Մերկելը, Իսպանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների ներկայացուցիչներ, որոնց բնակիչները զոհվել են ինքնաթիռի կործանման հետևանքով:



Հիշեցնենք, որ Բարսելոնից Դյուսելդորֆ թռչող Germanwings ավիաընկերության մարդատար A320 ինքնաթիռը մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավում: Ինքնաթիռում 150 մարդ է եղել, բոլորը զոհվել են:

Նույն շարքից