Միջազգային 

Ռուսաստանի Պետդումայի նախագահը կայցելի Հայաստան

analitik.am

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 30-31-ին աշխատանքային այցով կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում կատարելով ստորին պալատին:



Այցի շրջանակներում ծրագրված են Նարիշկինի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:



Հաղորդվում է նաև, որ ռուս խորհրդարանականների պատվիրակությունը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված համաժողովին և «Եվրասիական տնտեսական հեռանկար» համաժողովի շրջանակներում կազմակերպված «կլոր սեղանին»:

Նույն շարքից