Միջազգային 

Սաուդյան Արաբիայի դեսպանը վերադարձել է Շվեդիա

analitik.am

Սաուդյան Արաբիան վերադարձնում է Շվեդիայում իր դեսպանին, որը հետ էր կանչվել մարտի 11-ին: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»:



Դիվանագետին հետ կանչելու պատճառը եղել է երկու երկրների միջև հարաբերությունների ճգնաժամը՝ պայմանավորված Սաուդյան Արաբիայի բանտերում կալանավորների գանակոծման վերաբերյալ Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Մարգոթ Վալսթրյոմի քննադատությամբ: Այդ պատիժը Վալսթրյոմն անվանել է միջնադարյան մեթոդ:



Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը ներողություն է խնդրել այն խոսքերի համար, որոնք կարող էին վիրավորել Սաուդյան Արաբիային: Իր հերթին, Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզին վստահեցրել է երկու երկրների ամուր հարաբերությունների հարցում Շվեդիայի հաստատակամության մասին:

Նույն շարքից