Միջազգային 

Յուշչենկոն հայտարարել է, որ իր որդին «մեծ պատվով» կգնա Դոնբասում կռվելու

analitik.am

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ իր որդին՝ Անդրեյը, «մեծ պատվով» կգնա Դոնբասում կռվելու, հայտնում է TCH-ը:

 


Ինչպես հայտնել է Յուշչենկոն, նա չգիտի՝ արդյոք իր որդին ստացել է զորակոչվելու ծանուցումն ընթացիկ զորահավաքի համար, թե ոչ, քանի որ Անդրեյն իրեն դեռ ոչինչ չի ասել:

 


«Դա պետք է իրենից հարցնել, ես չգիտեմ»,- ասել է նա:

 


Ընդ որում՝ նա հայտնել է, որ իր որդին մեծ պատվով կգնա երկրի հարավ-արևելքում կռվելու, եթե նրան զորակոչեն: 

Նույն շարքից