Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Վենեսուելան որոշակի նախապայմանների պարագայում պատրաստ է երկխոսություն ծավալել ԱՄՆ-ի հետ:
Այդ մասին Բոգոտայում կայացած միտինգի ընթացքում հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, նշելով, որ երկկողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ յուրաքանչյուր պահ ու յուրաքանչյուր վայրում:
Նրա խոսքերով, ԱՄՆ ու Վենեսուելայի միջեւ երկխոսությունը հնարավոր է փոխադարձ հարգանքի ու իրավունքների հարգման մայմաններում:
Նախագահը շեշտել է, որ ԱՄՆ-ը պարտավոր է ընդունել Վենեսուելայի ինքնիշխանությունն ու դադարեցնել երկրի ընդդիմադիրների օժանդակությունը:
Ավելի վաղ Մադուրոն ԱՄՆ հատուկ ծառայություններին մեղադրել էր երկրում պրովոկացիոն ու քայքայիչ գործողություններ ծրագրավորելու մեջ, ինչպես նաեւ տեղեկացրել, որ Մայամիում գործող ամերիկամետ ուժերը ձգտում են երկրում հեղաշրջում իրականացնել:
Փորձագետ. Ուկրաինայում պետական հեղաշրջումը իրականացրել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները. Տեսանյութ
Միացյալ նահանգները Ուկրաինայի հարցում կիրառում են երկակի ստանդարտներ